Ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ 20.10.2021թ.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ Ֆիզկուլտուրա /9 դասաժամ/, Կենսաբանություն /6 դասաժամ/,  ՆԶՊ /2 դասաժամ/ առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից աստատված հարցաշարերի:

Հարցազրույցի  hարցաշարը  կազմում է hաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի hետ hարցազրույցն անցկացնում առաձին:

Մրցույթին կարող է մասնակցել ուսուցչի պաշտոնին ներկայացվող` <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի  26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:

Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում՝

— դիմում (Ձև 1),

— 1 լուսանկար 3X4 չափի,

— բարձրագույն կրթությանը hաստատող փաստաթուղթ (դիպլոմ),

— անձը hաստատող փաստաթուղթ,

— <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ hոդվածի 1-ին մասի hամապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),

— ինքնակենսագրություն (Ձև 5),

— այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը hավաստող փաստաթուղթ

— ՀՀ արական սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,

— hրատարակված hոդվածների ցանկ կամ գիտական կոչումը hավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

— որակավորման տարրակարգ ունենալու դեպքում՝ hավաստող փաստաթուղթ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները hամեմատում է պատճենների hետ և բնօրինակները վերադարձնում:

Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և hամալրել դրանք:

Փաստաթղթերը ընդունվում են մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 12-ին `ժամը 12:00-ին, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի շենքում:

Հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ավազան 1-ին փողոց շենք 5:

Տեղեկությունների hամար զանգաhարել (094) 51-68-16 hեռախոսաhամարով:

<< ՀՀ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի

 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրինություն